Փա՜ռք Քե՛զ, Հայր Հզոր, Արարիչ Աստված,
Սուրբ ձեռքերիդ մեջ պահիր, պահպանիր,
Աշխարհն Հայոց և ազգն իմ Հայոց,
Հայոց աշխարհին խաղաղություն տուր,
Իսկ ազգիս Հայոց` Լույս և Զորություն:
Նորածինի պես անխարդախ կաթը դուք միշտ ցանկացեք,
Նրանով աճեք, Հիսուս Քրիստոսի Կենդանի Խոսքով գտեք փրկություն,
Ձեզանից վանեք նախանձ, չարություն, կեղծավորություն ու խաբեություն,
Նորածինի պես անխարդախ կաթը դուք միշտ ցանկացեք:
Երկրորդ գալուստին պատրաստ պիտ լինենք և ապաշխարենք,
Միտքը Քրիստոսի մարդկության համար անմեկնելի է ու անքննելի,
Նրա մեկ օրը հազար տարի է, իսկ հազար տարին՝ մեկ օր կլինի,
Երկրորդ գալուստին պատրաստ պիտ լինենք և ապաշխարենք:
Ստախոս է նա, ով չի ընդունում Հիսուսին`Քրիստոս,
Ով չի ընդունում՝ Սուրբ Երրորդություն,
Ով ուրանում է Հորը և Որդուն, և Հոգուն՝ Սրբո, չունի սրբություն,
Ստախոս է նա, ով չի ընդունում Հիսուսին`Քրիստոս:
Բարի լույս ազգ իմ Հայոց,
Եվ օրվա մեջ բարին թող միշտ ձեզ ուղեկցի,
Աստծո ազգն ենք և արքաներ, ազգ ենք «գալոց»՛,
Օրհնությունը ձեր խոսքերում ու գործերում թող միշտ լինի:
Բարի լույս, խաղաղ և բարի օր եմ մաղթում բոլորիս,
Եվ զինվորներին մեր Հայոց Արծիվ` Ոգու Զորություն,
Իսկ Ազգիս Հայոց` լոկ Միասնություն, հավերժ Հաղթություն,
Հավատքով` կայուն, Հիսուսով` հզոր, Դրախտ պետություն:
Առավոտ լուսո աղոթքս՝ առինքնող, ի խորոց սրտի ես Քեզ եմ ուղղում,
Ամենաբարձրյալ, Արևաճաճանչ և Ամենատես Արարիչ Աստված,
Փառաբանում եմ ու երկրպագում Էությունը Քո՝ Թագավոր Զորաց,
Առավոտ լուսո աղոթքս՝ առինքնող, ի խորոց սրտի ես Քեզ եմ ուղղում:
Մինչ Երևանը արդեն երրորդ տարին անընդմեջ քննարկում է Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը, Թբիլիսին իրականացնում է այն՝ առանց ամպագոռգոռ հայտարարությունների:
Օրերս Թբիլիսիում բացվեց «չոր նավահանգիստ»՝ լոգիստիկ տերմինալ, որը կարևոր տրանսպորտային հանգույց կդառնա տարածաշրջանի համար՝ ներառյալ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Ղազախստանը...